Հայաստանում տնտեսական ակտվության տեմպը թեև դանդաղ, բայց շարունակում է նվազել: Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,3%-ով, սակայն այն նվազ է այս տարվա հունվար-սեպտեմբեր և հունվար-օգոստոս ամիսներին գրանցած ցուցանիշից՝ 4,4% և 4,9%: ՍիվիլՆեթը գրել է, որ տնտեսական ակտիվության աճի տեմպը հատկապես սկսել է դանդաղել վերջին չորս ամիսներին: Այս միտումը մասնագետների կարծիքով պայմանավորված է անցյալ տարի հայտարարված լոքդաունի ժամկետի ավարտով ու աճի բազայի մեծացմամբ: Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. արդյունաբերություն՝ 1,1% շինարարաություն՝ 5,9% առևտրի շրջանառություն՝ 7% ծառայություններ՝ 6,4% Հունվար-հոկտեմբերին արտահանումն աճել է […]
The post Հայաստանում տնտեսական աճը շարունակում է դանդաղել appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0