FLYONE ARMENIA ավիաընկերությունը սկսում է մատչելի ավիատոմսերի վաճառք՝ 7 ուղղությունով։ Ընկերության առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին դեպի Մոսկվա՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայան:
Տոմսերի գները կսկսվեն €39-ից, իսկ Flyone Club-ի անդամների համար՝ €34-ից։ Բոլոր չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից:
Թռիչքները կիրականացվեն հետեւյալ ուղղություններով՝
Երեւան-Մոսկվա սկսած՝ €39-ից, օրական 2 չվերթ
Երեւան-Թեհրան սկսած` €39-ից, հինգշաբթի եւ կիրակի օրերին
Երեւան-Լիոն սկսած` €44-ից, չորեքշաբթի եւ շաբաթ օրերին
Երեւան-Թել Ավիվ սկսած՝ €39-ից, հինգշաբթի եւ կիրակի օրերին
Երեւան-Կրասնոդար սկսած՝ €39-ից, երկուշաբթի եւ ուրբաթ օրերին
Երեւան-Թբիլիսի սկսած՝ €39-ից, չորեքշաբթի եւ շաբաթ օրերին
Երեւան-Քութայիս սկսած՝ €39-ից, հինգշաբթի եւ կիրակի օրերին
Երեւան-Ստամբուլ սկսած՝ €39-ից, երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին:
Ընկերությունն առաջարկում է սակագնային երեք փաթեթ՝ Standard, Loyal եւ Advantage: Standart սակագնային փաթեթը նրանց համար է, ովքեր նախընտրում են թռիչքի ամենապարզ տարբերակը։ Loyal եւ Advantage փաթեթները ներառում են բազմաթիվ առավելություններ եւ զեղչեր, այդ թվում՝ ուղեբեռի փոխադրում եւ մի շարք այլ հավելյալ ծառայություններ։
Flyone Priority-ն առաջարկում է նաեւ հավելյալ ուղեբեռի, 48 ժամվա համար սակագինն ամրագրելու հնարավորություն։ Change Flex ծառայությունն առաջարկում է գրանցում՝ չվերթից 30 օր առաջ, ավտոմատ գրանցում, նվեր քարտ, նստատեղի ընտրություն եւ շատ այլ ծառայություններ։
Կարդալ աղբյուրում
0