Պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ ռազմական գործողությունների ժամանակ կորել է կապը 24 զինծառայողների հետ։ Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ-երի հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց՝ «չճշտված տեղեկությունների համաձայն» այդ 24 զինծառայողները գերեվարվել են Ադրբեջանի կողմից, այդ օրվա գործողությունների հետևանքով ընդհանուր առմամբ գերեվարվել է 32 զինծառայող։ «Բնականաբար վերադարձի ուղղությամբ շատ ինտենսիվ աշխատում ենք»,-վստահեցրել է Փաշինյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ քննություն է ընթանալու ու պարզվելու են զինծառայողների գերեվարման հանգամանքները։
The post Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սահմանային լարվածության ընթացքում Հայաստանն ունեցել է 6 հաստատված զոհ appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0