Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտարարել Է Կրեմլը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ հաղորդագրության՝ բացի եռակողմ բանակացություններից, Պուտինը երկկողմ հանդիպումներ կանցկացնի Փաշինյանի և Ալիևի հետ։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Սոչիում կքննարկեն 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը․ «Նախանշվելու են տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ հետագա քայլերը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում։ *** Ակնկալվում էր, որ պատերազմի ավարտի տարելիցի օրը՝ նոյեմբերի 10-ին, կամ առնվազն նոյեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում […]
The post Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպում Սոչիում՝ նոյեմբերի 26-ին appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0