Ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Խլղաթյանի պաշտպաններից Գայանե Պապոյանը։ «Հայտարարում ենք, որ ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ։ Ամբողջը շինծու և ապօրինի է։ Այն նպատակ ունի ընտրություններից առաջ խոչընդոտել «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը»,- ասվում է Խլղաթյանի պաշտպանների հայտարարությունում։ Ձերբակալության իրավաչափության վերաբերյալ պաշտպանները բողոք են ներկայացրել դատարան։ Ըստ Araratnews-ի՝ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է 9 միլիոն դրամ կաշառք տալու փորձի համար։
The post Ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0