Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը Երևանում անդրադարձել են Ադրբեջանում գործող ռազմագերիների վերադարձման հարցին։ Այս մասին հայտնում է Հայաստանի դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020-ին տեղի ունեցած պատերազմից հետո տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը խոչընդոտող գործոնները: Արթուր Դավթյանը նշել է, որ միայն 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործումը՝ կապված բոլոր ռազմագերիների վերադարձման և հումանիտար բնույթի հարցերի լուծման հետ, կարող է տարածաշրջանում տևական խաղաղության, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության երաշխիք հանդիսանալ։ Արթուր Դավթյանը հավելել է, որ Հայաստանի դատախազությունը պարբերաբար ռուսական կողմին տրամադրում է հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալներ […]
The post Հայաստանի և Ռուսաստանի դատախազները անդրադարձել են ռազմագերիների հարցին appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0