Երեկ Ուկրաինայում նշել են ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի ռեժիմի դեմ հակակառավարական ցույցերում ընդդիմադիր ակտիվիստների սպանության 7-րդ տարելիցը:
2014 թվականի փետրվարի 18-ից 20-ը մայրաքաղաք Կիևում և այլ բնակավայրերում տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաները և բախումները հանգեցրել են Յանուկովիչի հրաժարականին:
Նախագահ Վլադիմիր Զելենսկին և առաջին տիկինը՝ Օլենան, Կիևի Անկախւթյան հրապարակում հարգանքի տուրք են մատուցել զոհվածների հիշատկին և ծաղիկներ զետեղել «Երկրային հարյուրյակի» արձանին:
Հիշատակի և ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել նաև Ուկրաինայի այլ քաղաքներում:
Ռուսամետ իշխանության դեմ շարժումը, որը հետագայում անվանել են «Եվրոմայդան», մեկնարկել է 2013 թվականի նոյեմբերին՝ այն բանից հետո, երբ Յանուկովիչը հրաժարվել է ստորագրել Եվրոպական միության հետ համագործակցության պայմանագիրը և հայտարարել է Ռուսաստանի հետ ավելի սերտ կապեր հաստատելու մտադրության մասին:
Բախումներում սպանվել է 104 մարդ, ավելի քան 2 հազար 500 ակտիվիստներ բախումներում տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Յանուկովիչի փախուստից որոշ ժամանակ անց Ռուսաստանը բռնազավթել է Ղրիմի թերակղզին, Ուկրաինայի արևելյան շրջաններում սկսվել է ուկրաինական բանակի և մոսկվայի աջակցությունը վայելող ռուսամետ անջատականների պատերազմը, որի ընթացքում զոհվել է շուրջ 13 հազար մարդ:
2019 թվականի հունվարին Ուկրաինայի դատարանը Ռուսաստանի տարածքում ապաստանած Յանուկովիչին պետական դավաճանության մեղադրանքով հեռակա կարգով դատապարտել է 13 տարվա ազատազրկման:
Կարդալ աղբյուրում
0