Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
17 սեպտեմբերի 09:20
Ա1+
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 17-ին՝ ժամը 00։20-00։40-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Ժամը 14։00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 70,500 անձ։ Նրանցից 50,866-ը հաշվառված է։ Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի ճեպազրույցի ժամանակ հայտաարարեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ ինքն ազատ է և անվտանգ տեղում, սակայն չի կարող նշել իր գտնվելու վայրը։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Իհարկե, սա այն չէ, ինչ մենք ողջունում ենք, բայց Հայաստանն ինքնիշխան պետություն է, մենք հուսով ենք, որ նման որոշումները բացասաբար չեն անդրադառնա մեր երկկողմ հարաբերությունների վրա: Այստեղ խոսքը կոնկրետ ստատուտի մասին է, որը մենք չենք ճանաչում, մենք դրա մասնակիցներ չենք, սակայն այդ որոշումները չափազանց թշնամական են մեզ համար», - ասել է Պեսկովը։
Չնայած պաշտոնական Մոսկվայի անթաքույց դժգոհությանն ու զգուշացումներին, Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց Հռոմի կանոնադրությունը վավերացնելու՝ Հայաստանի կառավարության ներկայացրած նախագծին:
Չցանկանալով կամ չկարողանալով հրաժարվել ադրբեջանական գազից բարոյական հիմունքով՝ Եվրոպան եւ Ամերիկան սարսափելի ուղերձ են հղում։ Պուտինի դաժան պատերազմը Ուկրաինայում հստակեցրեց Արեւմուտքի բարոյական դիրքը: Բայց հեռավոր Կովկասում ադրբեջանցիների ու հայերի միջեւ բռնության հանկարծակի աճը ողբերգականորեն բարդ հակամարտություն է թվում:
Եվրոպայի ռաբբիների կենտրոնը 50 պահպանողական ռաբբիների ստորագրությամբ սեպտեմբերի 6-ին նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որում ասվում է՝ Հայաստանի պաշտոնյաներն իրավունք չունեն օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքի շրջափակումը նկարագրելու համար, որը պատճառ է դարձել 120 հազար արցախցիների սովահարությանը։
Արցախից դեպի Հայաստան գալիս տեղի են ունենում կամայական ձերբակալություններ։ Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, թե նման բոլոր դեպքերում այդ հարցերը պետք է լինեն կառավարության ուշադրության կենտրոնում։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1968 թվականին ծնված Ռուբեն Կառլենի Վարդանյանին, ով ներկայումս ՀՀ քաղաքացի է, մեղադրանք է առաջադրվել 214-1 (Ահաբեկչություն ֆինանսավորում), 279.3 (զինված խմբավորումների կամ խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելը) հոդվածներով) և ԱՀ ՔՕ 318.1 (պետական սահմանի ապօրինի հատում):
Լեռնային Ղարաբաղի հայության ելքն Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության պատճառով շարունակվում է: Սա էթնիկ զտման եւ հայրենազրկման ուղղակի ակտ է, ինչի մասին երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը:
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի «մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները, իսկ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ»։
Ես կոչ եմ անում միջազգային հանրությանն անհապաղ գործողություններ ձեռնարկել, այն պետք է օգնության ձեռք մեկնի հայերին, որի կարիքն այժմ նրանք հուսահատորեն ունեն, և հումանիտար միջանցք ստեղծի նրանց անվտանգ տեղափոխման համար: Հայ ժողովրդին, որը դեռ տառապում է, ես ասում եմ ՝ մի հուսահատվեք, Աստված ձեզ հետ է։
Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։
Ժամը 08:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 65 հազար 36 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն, տեղեկացնում է Հայաստանի կառավարությունը։
«Սա նշանակում է բաց պահել Լաչինի միջանցքը: Սա նշանակում է ապահովել մարդասիրական բեռների մատակարարումը: Եվ սա նշանակում է միջազգային դիտորդական առաքելություն՝ ապահովելու համար մարդասիրական կարիքների բավարարումը», - մանրամասնել է Միլլերը:
Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային զարգացումները և օրակարգային թեմաներ:
«ՀՀ ԱԳ նախարարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար: Այս առումով ակնկալում ենք նաև Ռուսաստանի Դաշնության և այլ միջազգային գործընկերների աջակցությունը»,- նշել է ԱԳՆ մամուլի խոսնակը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ քիչ առաջ ձերբակալվել է նաև Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին միջազգային հասանելիություն տրամադրել Լեռնային Ղարաբաղ՝ անհրաժեշտ օգնություն ապահովելու համար, ինչպես նաև անկախ մոնիտորինգ անցկացնել տեղի ունեցածի, մասնավորապես, թե ինչպես են վերաբերվում բնակչությանը։ Առայժմ նման հասանելիություն չի ապահովվել»,- հայտնել է Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Հասկանում ենք, որ այս պահին առաջնայինը ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների կեցության, բուժօգնության, սննդով ապահովելու ծրագրերն են, սակայն կրթության իրավունքը ևս առաջնային է, և մենք պետք է առանց ժամանակ կորցնելու ապահովենք նրանց շարունակական կրթությունը, հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Չցանկանալով կամ չկարողանալով հրաժարվել ադրբեջանական գազից բարոյական հիմունքով՝ Եվրոպան եւ Ամերիկան սարսափելի ուղերձ են հղում։ Պուտինի դաժան պատերազմը Ուկրաինայում հստակեցրեց Արեւմուտքի բարոյական դիրքը: Բայց հեռավոր Կովկասում ադրբեջանցիների ու հայերի միջեւ բռնության հանկարծակի աճը ողբերգականորեն բարդ հակամարտություն է թվում:
Եվրոպայի ռաբբիների կենտրոնը 50 պահպանողական ռաբբիների ստորագրությամբ սեպտեմբերի 6-ին նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որում ասվում է՝ Հայաստանի պաշտոնյաներն իրավունք չունեն օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքի շրջափակումը նկարագրելու համար, որը պատճառ է դարձել 120 հազար արցախցիների սովահարությանը։
Բահրուզ Սամադովը Պրահայի Չարլզի համալսարանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի Սոցիալական գիտությունների ֆակուլտետում քաղաքագիտության ասպիրանտ է եւ Յենայի Ֆրիդրիխ Շիլերի համալսարանի կովկասագիտության կրտսեր գիտաշխատող:
28 հուլիսի 16:40
0
Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!
Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.
0